Մեր մասին
«Արտարմշին» ՍՊԸ-ն շինարարական ոլորտում գործունեություն ծավալող առաջատար ընկերություններից է, որը մասնագիտացած է տարբեր բարդության շինարարական աշխատանքների իրականացման մեջ։ Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, որոնք ունեն տարիների փորձ մոնոլիտային շինությունների կառուցման, արտաքին և ներքին հարդարման, օդափոխության և էլեկտրամատակարարման լայնածավալ նախագծերում։
Մենք առանձնանում ենք մեր պրոֆեսիոնալ մոտեցմամբ, աշխատանքների ժամանակին և որակյալ կատարմամբ, ինչպես նաև շինարարական նորմերին լիարժեք համապատասխան լուծումներով։ Մեզ վստահում են թե՛ պետական, թե՛ մասնավոր շինարարական նախագծերում։
Շենքերի և տների կառուցումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում, ճշգրիտ պլանավորում և բարձր որակի շինանյութերի օգտագործում։ Մենք առաջարկում ենք ամբողջական շինարարական ծառայություններ՝ սկսած նախագծման փուլից մինչև ավարտական հարդարման աշխատանքներ։
Մեր ծառայությունները ներառում են՝
Անհատական տների կառուցում
Բազմաբնակարան շենքերի կառուցում
Արդյունաբերական և առևտրային օբյեկտների կառուցում
Նորաձև և էներգախնայող լուծումներ
Շինհրապարակի կառավարում
Ճշգրիտ իրականացված շինարարությունը կայուն հիմք է յուրաքանչյուր նախագծի հաջողության համար։ Մենք տրամադրում ենք բարձր որակի շինարարական ծառայություններ՝ սկսած հողային աշխատանքներից մինչև ամբողջական շինության ավարտում՝ շեշտը դնելով մանրակրկիտ աշխատանքին, անվտանգությանը և ժամանակին կատարելու վրա։
Մեր թիմը 20 տարի շարունակ իրականացնում է բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի և թաղամասների կառուցապատում:
Շինարարական տեխնիկայի տեղափոխումը պահանջում է հատուկ մոտեցում, հզոր տեխնիկական միջոցներ և փորձառու անձնակազմ։ Մենք մասնագիտացած ենք բարդ և մեծածավալ շին տեխնիկայի անվտանգ և արդյունավետ տեղափոխման մեջ։
Տեղափոխությունը կարող է լինել բարդ և ժամանակատար գործընթաց, սակայն մեր փորձառու թիմի շնորհիվ այն վերածվում է արագ, հարմար և հուսալի ծառայության։ Մենք առաջարկում ենք համալիր բեռների տեղափոխման լուծումներ՝ հարմարեցված Ձեր կարիքներին՝ լինի դա տնային, գրասենյակային կամ առևտրային բեռ:
Տեխափոխում ենք ցեմենտ, ավազ, խարամ, խիճ, շինարարական աղբ։
20
Տարվա փորձ
100
Կատարած նախագծեր
20
Տեխնիկա
100
Գործընկերներ
60
Աշխատակիցներ
20
Մատուցվող ծառայություն
Մեր մասնագետները սիրով կպատասխանեն ձեր հարցերին