ԱՐՏԱՐՄՇԻՆ ՍՊԸ
«Արտարմշին» ՍՊԸ-ն շինարարական ոլորտում գործունեություն ծավալող առաջատար ընկերություններից է, որը մասնագիտացած է տարբեր բարդության շինարարական աշխատանքների իրականացման մեջ։ Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից, որոնք ունեն տարիների փորձ մոնոլիտային շինությունների կառուցման, արտաքին և ներքին հարդարման, օդափոխության և էլեկտրամատակարարման լայնածավալ նախագծերում։
Մենք առանձնանում ենք մեր պրոֆեսիոնալ մոտեցմամբ, աշխատանքների ժամանակին և որակյալ կատարմամբ, ինչպես նաև շինարարական նորմերին լիարժեք համապատասխան լուծումներով։ Մեզ վստահում են թե՛ պետական, թե՛ մասնավոր շինարարական նախագծերում։